Նորայր Նիկոյանի առաջին գրառումը քրոջ ողբերգական մահից հետո


Նորայր Նիկոյանի առաջին գրառումը քրոջ ողբերգական մահից հետո
Հունիս 26 14:16 2026

«Քրոջս՝ Ալետա Նիկոյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա 26.06.2026-ին՝ Խաղաղ Դոնի 2/14 հասցեում, ժամը 17:00-ին»,- ինստագրամյան սթորի բաժնում գրել է բլոգեր Նորայր Նիկոյանը՝ առաջին անգամ գրառում կատարելով քրոջ ողբերգական մահից հետո։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է բլոգերի քույրը՝ Ալետա Նիկոյանը:

 

Հունիսի 25-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում Ալետա Նիկոյանը, վարելով «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան, Աթենքի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին։

 

Վթարի հետևանքով վարորդը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։ Նա մանկահասակ երկու երեխա ուներ։