Ավտովթար՝ Գեղարքունիքում․ 9 վիրավորներից 2-ն անչափահասն են


Ավտովթար՝ Գեղարքունիքում․ 9 վիրավորներից 2-ն անչափահասն են
Հունիս 27 20:20 2026

Գեղարքունիքի մարզում՝ Գեղամավան գյուղի մուտքի մոտ բախվել են «Audi» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 հոգի, որոնցից 2-ն անչափահասներ են, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

 

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։