Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է հուղարկավորության հանձնաժողով


Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է հուղարկավորության հանձնաժողով
Հունիս 27 21:43 2026

Ռաիսա Մկրտչյանի երգարվեստն առանձնանում էր քնարականությամբ, արտահայտչականությամբ և բարձր կատարողական մշակույթով: Այս մասին հայտնում են են ԿԳՄՍ նախարարությունից։

«Նրա կատարմամբ հնչած բազմաթիվ երգեր դարձել են հայկական էստրադայի դասական նմուշներ և շարունակել են սիրվել տարբեր սերունդների կողմից, իսկ հոբելյանական համերգներն ու ստեղծագործական երեկոները մշտապես արժանացել են լայն հասարակական արձագանքի՝ վկայելով երգչուհու բացառիկ հեղինակության և սիրված լինելու մասին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Ռաիսա Մկրտչյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և երգչուհու արվեստի երկրպագուներին և տեղեկացնում, որ ՀՀ Ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է հուղարկավորության հանձնաժողով:

Հոգեհանգստի և վեջին հրաժեշտի օրն ու ժամը կտեղեկացվի լրացուցիչ»,-նշված է հաղորդագրության մեջ։