ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS) հայտնել է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Ջուրմ շրջանից 43 կիլոմետր հարավ։
Այս տեղեկատվության համաձայն՝ 6,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել 208,3 կիլոմետր խորության վրա։
Երկրաշարժի ալիքներն այնքան հզոր էին, որ հասել են Կենտրոնական Ասիայի երկրներ։ Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի բնակիչները զգացել են ուժեղ ցնցումներ։
Երկրաշարժի հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։










