Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, թե Սամվել Կարապետյանն ակտիվացել է, քանի որ ինքը ՀԷՑ-ի հետ կապված հանձնարարական է տվել։
«Ես տվել էի հանձնարարական, որ մեկ ամսվա ընթացքում կամ պետք է ՀԷՑ-ը ժողովրդին հասցված վնասը վերկանգնելու մեխանիզմ դնի, կամ պետք է ՀԷՑ-ը պետականացվի, իմ հանձնարարականի օրը լրանում է հունիսի 21-ին, ես այդ ակտիվացումը ուղիղ կապում եմ այդ որոշման հետ»,- լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե Հայաստանում կա իրավակարգ ու դրա շրջանակներում ամենաարագ ու արդյունավետ գործելու տեղը Ազգային ժողովն է։
«Մեր մասնագետները քննարկում են, ԱԺ-ում արդեն կա նախագիծ, որտեղ ձեր բոլոր հարցերի պատասխանը տրվում է՝ ՀԷՑ-ն ազգայնացնելու օրենքի նախագիծ և կից օրենքներում փոփոխությունների նախագիծ»,- նշեց նա
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե եկեղեցին շուտով ՀԷՑ-ի նախկին սեփականատերերի համար ծխածածկույթ է լինելու։