Արմեն Աբազյանն արժանացել է նրան, որ մի քիչ հանգստանա, լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հերքեց, թե Աբազյանն ազատվել է աշխատանքից, քանի որ հրաժարվել է շոու անել Սամվել Կարապետյանի տան առջև։
«Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարելուց»,- ասաց վարչապետը։