Հենց նոր տեղեկացա, որ տանը խուզարկություն չի իրականացվում. տանը երեխաներն են վազվզում. Կարեն Կարապետյան


Հենց նոր տեղեկացա, որ տանը խուզարկություն չի իրականացվում. տանը երեխաներն են վազվզում. Կարեն Կարապետյան
Հունիս 17 21:38 2025

«Տանը խուզարկություն չի իրականանում այս պահին, կարծում եմ չի իրականացվել ընդհանրապես»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Սամվել Կարապետյանի եղբայրը՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը։

Նույնը ասեց նաև Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը՝ նշելով, որ «իրենք չէին սպասում անկոչ հյուրերի և դուռը բաց չեն արել նրանց առջև»: 

Ավելի վաղ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ոստիկանները 45 հոգու բերման են ենթարկել իրենց տան մոտից։