Փաշինյանը խոստովանեց. Սամվել Կարապետյանի դեմ գործողություններն իր միջամտությամբ են


Փաշինյանը խոստովանեց. Սամվել Կարապետյանի դեմ գործողություններն իր միջամտությամբ են
Հունիս 17 20:52 2025

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող գործողություններին՝ խոստովանելով, որ իրավապահներն այնտեղ են իր միջամտությամբ։ Պատճառն էլ Սամվել Կարապետյանի այսօրվա հայտարարությունն է.

«Ասում է, մենք մեր ձեւով ենք միջամտելու։ Հիմա ես քեզ իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ»։

Հիշեցնենք՝ Տաշիր ընկերությունների խմբի նախագահ, անվանի բարերար Սամվել Կարապետյանն այսօր ասել է. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։