Մենք զգում ենք հայ ժողովրդի աջակցությունը. ՀՀ-ում Իրանի դեսպան


Մենք զգում ենք հայ ժողովրդի աջակցությունը. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հունիս 17 17:47 2025

Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ իշխանություններին՝ այս ագրեսիան դատապարտելու վճռական դիրքորոշման համար. Իրան-Իսրայել պատերազմի 5-րդ օրը հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին։

«Եվ բարձր ենք գնահատում՝ ազնիվ ժողովրդի զորակցության և աջակցության համար, մենք զգում ենք հայ ժողովրդի հոգևոր աջակցությունը»,-ասաց դեսպանը։