Փաշինյանն ԱԺ ամբիոնից սպшռնաց, հետո գլխավոր դատախազն էլ ափալ-թափալ հագուրդ տվեց այդ սպшռնալիքներին, ինչո՞ւ եք իմ մասով հարցը քննարկման դրել վերջում. Մինասյան (տեսանյութ)


Փաշինյանն ԱԺ ամբիոնից սպшռնաց, հետո գլխավոր դատախազն էլ ափալ-թափալ հագուրդ տվեց այդ սպшռնալիքներին, ինչո՞ւ եք իմ մասով հարցը քննարկման դրել վերջում. Մինասյան (տեսանյութ)
Հունիս 17 15:00 2025

Իմ նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ միջնորդությունն ինչո՞ւ է ԱԺ օրակարգում քննարկման դրվել որպես վերջին հարց. այս մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից Ազգային ժողովի 2025 թվականի հունիսի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգը ներկայացնելուց հետո հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Եթե չեմ սխալվում 20 օր առաջ էր գործադիր իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այս ամբիոնից սպառնում և քրեական հետապնդման ցուցումներով հայտարարություններ էր անում, որի անհագուրդ ցանկությունը բավարարելու ձգտումով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շատ արագ, ափալ-թափալ ներկայացրել է քրեական հետապնդման մասին իմ նկատմամբ միջնորդությունը։ Հաշվի առնելով այդ հրատապությունը՝ Պարո՛ն Սիմոնյան, ինչո՞ւ է դրվել օրակարգի հաջորդականության, որպես վերջին հարց»,- ասաց պատգամավորը:

Մինասյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ չեն կատարում վարչապետի ցանկությունը;

Սիմոնյանն էլ տեղեկացրեց, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իրեն նամակ է գրել, որտեղ տեղեկացրել է, որ ինքը ոտքի պրոթեզի չաշխատելու պատճառով չի կարող մասնակցել նիստին:

«Ինչպես գիտեք՝ մենք չենք կարող դատախազի միջնորդությունը քննարկել, երբ որ միջնորդության մեջ ներկայացված անձը դահլիճում չի և բացակայում է հարգելի պատճառներով: Որպեսզի պարոն Օհանյանը հնարավորություն ունենա մասնակցել, դրա համար որոշում է կայացվել այն պահին դնել, երբ որ պարոն Օհանյանը արդեն իսկ կլինի, հնարավորություն կունենա լինել դահլիճում: Հաշվի առնելով, որ նույն հարցի վերաբերյալ երկու միջնորդություն է եղել, նման որոշում է կայացվել»,- ասաց ԱԺ նախագահը:

Մինասյանն էլ հակադարձեց, թե ինքը խոսում է իր նկատմամբ քրեական հետապնդման մասին: «Սա մի երկիր է, որտեղ չի կարող կոլեկտիվ պատասխանատվության գալ, քրեական պատասխանատվության հարց է արծարծվում: Ես խոսում եմ ինձ ներկայացված, իմ վերաբերյալ ներկայացված միջնորդության մասին և հորդորում եմ Ձեզ հնարավորինս շուտ դնել քննարկման»,- ասաց Մինասյանը:

«Մեկ ասում եք՝ ափալ-թափալ, մեկ ասում եք՝ եկեք շուտ քննարկենք, նախ կողմնորոշվեք, հիմա ափալ-թափա՞լ եք ուզում, շո՞ւտ եք ուզում, թե՞ չեք ուզում ընդհանրապես»,- ասաց նա:

Ալեն Սիմոնյանը նաև հորդորեց, որ նրանք մասնակցեն խորհդի նիստերին և այդ ժամանակ ասեն իրենց կարծիքը հարցերի քննարկման հերթականության վերաբերյալ:

«Դուք խորհրդի նիստին չեք գալիս, արդեն որերորդ տարին է, գալիս եք 1,000-ից մեկ, կարող եմ ասել, որ դեպքերում եք գալիս, բայց կարծում եմ՝ դուք էլ չեք ուզենա, որ բարձր ասեմ: Իսկ հիմա բողոքում և նեղսրտում եք նրանից, որ մենք օրակարգն այսպես ենք դասավորել, այնպես չենք դասավորել, կարծում եմ՝ առնվազն լուրջ չի, պարոն Մինասյան»,- ասաց Սիմոնյանը: