Արցախի նախկին նախագահ Շահրամանյանին այսօր կրկին հարցաքննել են․ 4 ժամ մնացել է Կոմիտեում


Արցախի նախկին նախագահ Շահրամանյանին այսօր կրկին հարցաքննել են․ 4 ժամ մնացել է Կոմիտեում
Հունիս 16 23:38 2025

ArmLur.am-ի հավաստի տեղեկություններով՝ այսօր Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը կրկինն հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե ու հարցաքննվել: Փաստաբան Ռոման Երիցյանը ArmLur.am -ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունները:

 

Վերջին մեկ ամսում նա 8-րդ անգամ է հրավիրվել ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն ու հարցաքննվել։

ArmLur.am-ը տեղեկացավ նաև, որ Արցախի նախագահի գործը վերաբերում է Արցախի Հանրապետության հանձնմանը, պատերազմի ժամանակ ցուցաբերած զինվորական պաշտոնեական անփութությանը, ինչպես նաև զենք-զինամթերք և սպառազինությունը թշնամուն հանձնելուն։

 

Սամվել Շահրամանյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել և նա հարցաքննվում է վկայի դատավարական կարգավիճակով դատելով իրավիճակից նրան առաջիկայում մեղադրանք կառաջադրեն ու չի բացառվում՝ բանը հասնի կալանավորմանը:

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։