«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում ո՛չ երկրի փաստացի վարչապետը, ոչ էլ ԱԳ նախարարը չխոսեցին Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասին. Լիլիթ Գալստյան


«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում ո՛չ երկրի փաստացի վարչապետը, ոչ էլ ԱԳ նախարարը չխոսեցին Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասին. Լիլիթ Գալստյան
Մայիս 28 17:36 2025

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում ո՛չ երկրի փաստացի վարչապետը, ոչ էլ ԱԳ նախարարը, որը երկու ելույթ ունեցավ, չխոսեցին Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասին, ընդգծում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

 

«Հայաստանը հստակորեն ընտրել է առաջ շարժվելու ուղին»,- հայտարարեցին Հայաստանը ներկայացնող վերոհիշյալ պաշտոնյաները՝ չհիշելով Արցախի էթնիկ զտումը, արցախահայության վերադարձի և այլ հիմնարար իրավունքները, ագրեսորի կողմից օկուպացված Հայաստանը ․․․

 

Փաշինյանը նաև հայտարարեց, որ պատրաստ է Բաքվի պահանջով փոխել Սահմանադրությունը։

 

Այսօրինակ խաղաղության անունը պետության ինքնասպանություն է, այն էլ նվաստի՝ ինքնասպանություն ․․․»,- սոցցանցի իր էջում գրել է Գալստյանը։