Դրանք անհայրենիք, անսրբություն անձի ձևակերպումներ են. Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանի ուղերձի մասին


Դրանք անհայրենիք, անսրբություն անձի ձևակերպումներ են. Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Մայիս 28 16:00 2025

«Մայիսի 28-ն ապացուցեց, երբ կա ազգնավեր առաջնորդություն, կամք, վճռականություն, հնարավոր է հաղթել գերակշռող թշնամուն, ստեղծել, պահել ու պահպանել պետականությունը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա մասնակցում էր Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 107-րդ ամյակի առթիվ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ ՀՅԴ կազմակերպած  ծաղկեմատույցին։

Դաշնակցական գործիչն ընդգծեց՝ մայիսի 28-ի խորհուրդը մեզ սովերեցնում է, որ  չպետք է տեղի տալ թուլամորթներին, թշնամու հրահանգներին, պետք է կառչած մնալ հայկական հողում և պաշտպանել այն։

Լրագրողները խնդրեցին մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձի այն հատվածները, որտեղ ասված է. «Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ։ Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը գտնված՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության»։

«Դա անհայրենիք, անսրբություն անձի ձևակերպումներ են։ Իր իշխանության տարիներին Հայաստանի ինքնիշխանության մակարդակն իջել է պլենտուսի աստիճանի, Հայաստանի տարածքային ամբողջականությունը խաթարված է, թշնամին գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Նա պետականությունից, հայրենիքից, պետությունից խոսելու իրավունք չունի, քանի որ դրանց թշնամին է»,-ասաց Սաղաթելյանը։