Պետություն ՝ պետության մեջ, նման բան չկա: 2023 թվականի պատերազմից և Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայից հետո արցախցիները տեղավորվել են իրենց հայրենիքի մի մասում և մենք փորձում ենք պահպանել մեր պետականության սուբյեկտայնությունը և պետք է շարունակենք մեր պայքարը վերադարձի համար: Այս մասին Ապարանում Armlur.am-ի հետ հարցազրույցում ասել է Արցախի ԱԺ նոր նախագահ Աշոտ Դանիելյանը:
«Այն, ինչ որ խոսում են՝ պետութուն՝ պետության մեջ, նման բան չկա, մենք շատ լավ հասկանում ենք մեր հայրենիքի մարտահրավերները, և երբեք չենք կարող թույլ տալ, որ մեր պատճառով ինչ-որ գործընթաց լինի: Մենք ամեն ինչ անելու ենք, որ ՀՀ-ն հզորանա և կարողանանք օրակարգ բերել Արցախի ժողովրդի վերադարձի հարցը»,- նշել է նա:
Անդրադառնալով Սամվել Շահրամանյանին նախագահ ընտրելու հարցին՝ Դանիելյանը նշել է. «Սամվել Շահրամանյանին առաջադրելու մասով սպասեք պաշտոնական տեղեկատվության, հիմա քաղաքական կոնսուլտացիաների փուլում ենք»: