Տաթևի համայնքապետը հեռացվել է կուսակցությունից՝ իշխանությունների հետ կապերի համար. հայտարարություն


Տաթևի համայնքապետը հեռացվել է կուսակցությունից՝ իշխանությունների հետ կապերի համար. հայտարարություն
Մայիս 18 14:14 2025

«Շանթ Դաշինք» կուսակցության սույն թվականի մայիսի 18-ի որոշման համաձայն, 2021թ. հոկտեմբերի 17-ին «Շանթ Դաշինքի» ընտրացուցակով Տաթևի համայնքապետ ընտրված Սամվել Լալայանը հեռացվել է կուսակցության շարքերից։ Այս մասին ասվում է համապատասխան հայտարարությունում:

 

«Որոշման հիմքում ընկած է Ս. Լալայանի կողմից կուսակցության սկզբունքների և կանոնադրական կետերի խախտումները, ինչպես նաև իշխանությունների հետ պետական-համայնքային սահմանված հարաբերություններից դուրս կապերը։

Հեռացված համայնքապետի քաղաքական հետագա քայլերը չեն կարող ասոցացվել «Շանթ Դաշինք» կուսակցության հետ։

 

Մեր թիմի համար անխախտելի են սկզբունքայնությունը և այլ արժեքները, որոնք ամրապնդված են թե' ներքին փոխհարաբերություններում և թե' կուսակցության կանոնադրությամբ», - ասված է «Շանթ Դաշիք» ազգայնական կուսակցության հայտարարությունում: