Մխչյանի դպրոցում տեղի ունեցածը սարսափելի է. ԿԳՄՍ նախարար


Մխչյանի դպրոցում տեղի ունեցածը սարսափելի է. ԿԳՄՍ նախարար
Մայիս 16 15:29 2025

«Մխչյանի դպրոցում տեղի ունեցածը սարսափելի է, այլ բառեր չունեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Հիշեցնենք՝  Մխչյանի բնակիչները պատմել են, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցի բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել: Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է ի հայտ եկել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։ Տեղի ունեցած դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, անչափահասի նկատմամբ),  4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

«Այժմ քննություն է գնում։ Հույս ունենք՝ քննության ավարտից հետո մենք կունենանք բոլոր հարցերի պատասխանները կոնկրետ դրվագի հետ կապված»,- ասաց Անդրեասյանը։  

Նա  նշեց, որ նմանատիպ իրավիճակն անթույլատրելի է, այստեղ ոչ միայն իրավապահների աշխատանքն է, նաև պետք է մանրամասն հասկանալ, թե դպրոցն ինչ քայլեր պետք է ձեռնարկած լիներ, որ օղակն է  իր տեղում եղել, ճիշտ արձագանքել։

«Նման դեպքերը տեղի չեն ունենում մեկ օրում, պարզապես, երբ տեղի են ունենում, որոշակի նշաններ երևում են, անհագստացնող ազդակներ են լինում։

Այն, ինչ տեղի է ունեցել, չպետք է կրկնվի, ամեն ինչ անենք, որ դա չկրկնվի»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։

Ժ.Անդրեասյանը նշեց, որ իրենք պարբերաբար ահազանգեր ստանում են, որ ինչ-որ կասկածելի բաներ են նկատում դպրոցների մոտակայում, արագ կապ են հաստատում իրավապահների հետ