Գագիկ Ծառուկյանի տնից Կենդանաբանական այգի տեղափոխված վագրերն ու առյուծները կարանտինային տարածքում են


Գագիկ Ծառուկյանի տնից Կենդանաբանական այգի տեղափոխված վագրերն ու առյուծները կարանտինային տարածքում են
Հուլիս 8 18:24 2026

Օրերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տնից Երևանի Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները, Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ, գտնվում են մշտական հսկողության ներքո և անցնում են անհրաժեշտ բուժզննում։

«Նրանք այժմ ժամանակավորապես գտնվում են կարանտինային տարածքում, որտեղից, ադապտացիոն շրջանն անցնելուց հետո, կտեղափոխվեն այգու ազատավանդակներ»,- այս մասին հայտնում են քաղաքապետարանից։  

«Ըեղափոխվել է երեք առյուծ, 2-ը՝ արու, 1-ը՝ էգ, 4 սպիտակ վագր։ Տեղափոխման ժամանակ  տարիքի և ուղեկցող հիվանդնությունների հետևանքվ անկել է էգ առյուծը, մյուս բոլոր կենդանիները նորմալ տարել են նարկոզը, տեղափոխությունը, հետնարկոզային վիճակը։ Ներկայումս գտնվում են այգու կարանտինային տարածքում»,- ասում է Երևանի կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը։