Եվրամիությունը սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը. հայտարարել է ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասը։
«Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են համաձայնությանը։ Կարծում եմ՝ բոլորի շահերից է բխում, որ նրանք ստորագրեն խաղաղության համաձայնագիրը», - ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Կալլասը։