Կալանքներն անհամաչափ են օգտագործվում, չարաշահվում է այս ինստիտուտը. Արսեն Թորոսյան


Կալանքներն անհամաչափ են օգտագործվում, չարաշահվում է այս ինստիտուտը. Արսեն Թորոսյան
Մայիս 13 11:15 2025

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը կարծում է, որ Հայաստանում կալանքներն օգտագործվում են անհամաչափ։

 

«Չարաշահվում է այս ինստիտուտը»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա՝ խոսելով կաշառք ստացած բժշկի կալանավորման մասին։

 

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն, ի պատասխան Թորոսյանի, հայտարարեց, որ խափանման միջոց կիրառելիս նախաքննական մարմինը չի կարող առաջնորդվել միայն տվյալ հոդվածի սանկցիայով, նախաքննական մարմինը գնահատում է այդ պահին տվյալ վարույթին խոչընդոտող հնարավոր բոլոր հանգամանքները։

 

«Եթե նախաքննական մարմինը գտնում է, որ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, հնարավո է խոչընդոտի քրեական վարույթին, ապա կալանքի միջնորդություն է ներկայացվում դատարան։ Ձեր կողմից նշված դեպքով այդ միջնորդությունը նեկայացվել է՝ խոչընդոտելու հավանականությոնը հաշվի առնելով»,- նշեց Նահապետյանը։