Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆ


Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆ
Մայիս 13 11:01 2025

«Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ Հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով», – Irakanum.am-ին ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը՝ անդրադառնալով`գիշերը Տավուշի մարզի Մովսես գյուղում ադրբեջանական կողմից արձակած անկանոն կրակահերթերին:

Հիշեցնենք՝ լրագրող Ոսկան Սարգսյանն այսօր գրել էր, որ մայիսի լույս 13-ի գիշերը Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել: Այդ կրակահերթերը  գյուղի ուղղությամբ չեն եղել։

«Մայիսի 13-ի առավոտյան, ժամը 7-անց 20-ից մինչև 7-անց 40 րոպե  նորից նույն հատվածում կրակոցներ են եղել: Դրանց ձայնն այնքան ուժեղ է եղել, որ լսվել է Մովսեսից 16 կմ հեռավորությամբ գտնվող Բերդ քաղաքում։

 

Վերջին ժամանակաշրջանում առաջին անգամն է, որ ադրբեջանական զինուժը  կրակում է  ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը»։