«Արթուն ենք» քաղաքացիական շարժման նախաձեռնող Էդգար Ղազարյանը վստահություն է հայտնել՝ իմպիչմենտի՝ Փաշինյանին խորհրդարանում անվստահություն հայտնելու գործընթացը հաջողելու է։
«Տպավորություն ունեմ, որ իմպիչմենտի դեմ հանդես եկող գործիչները անհանգիստ են ոչ թե դրա տապալումից, այլ` հաջողությունից։
Այն հաջողելու է` տապալելով բոլոր ընդդիմացողներին։ Ժողովրդի կամքի ու ցանկության դեմ ոչ ոք չի կարող կանգնել իր փոքրիկ ամբիցիաներով ու շահերով։ Իսկ ժողովուրդը ուզում է Նիկոլ Փաշինյանի հեռացումը»,- սոցցանցի իր էջում գրել է Էդգար Ղազարյանը։
Հիշեցնենք, որ «Արթուն ենք» քաղաքացիական շարժման նախաձեռնողներ Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը հանդես են եկել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ և նամակներ հանձնել ԱԺ պատգամավորներին։