Օպերատիվության հետ խնդիր եղել է, բայց ՊՆ լրատվականն ամեն ինչ իրազեկում է․ փոխնախարար


Օպերատիվության հետ խնդիր եղել է, բայց ՊՆ լրատվականն ամեն ինչ իրազեկում է․ փոխնախարար
Մայիս 5 16:01 2025

Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունն ունի և պաշտոնական էջ և բոլոր հաղորդակցման միջոցներով եթե կրակոցներ լինում են, արձանագրվում են, անպայման իրազեկում է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

Նա նշեց, որ եթե հաղորդագրություն չկա ուրեմն նման բան չկա: «Եղել են դեպքեր, երբ որ մի փոքր օպերատիվության խնդիր է եղել: Հիմա վստահաբար ասում եմ՝ վերջին նման խնդիր այլևս չունենք»,- ասաց նա: