Համարում եմ, որ շատ վատ միջադեպ է տեղի ունեցել, իհարկե, պաշտոնյան պետք է զսպի իրեն, չնայած ակնհայտ սադրանքներին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Նոր Նորք վարչական ղեկավարի և նրա թիմակիցների կողմից ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելուն՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հարցը գտնվում է «Հանրապետություն» կուսակցության տիրույթում։ Կարծում եմ՝ իրենք իրենց հայտարարությունն արդեն արել են։ Երբ խոսքի ազատությունը հաճախ խառնում են լկտիության, ամենաթողության հետ, իսկապես, շատ դժվար է ինքնատիրապետումդ պահել, բայց պաշտոնյան պետք է զսպվածություն դրսևորի»,-նշեց նա։