Առաջիկայում, վարչապետի առաջարկությամբ, թմրամիջոցների դեմ պայքարն ավելի մեծ թափ կստատնա. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի քննարկմանը հայտարարեց ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը։
«Խոսքը վերաբերում է կամավոր կամ ընտրանքային թեստավորմանը. ուսումնական հաստատություններում, ուժային կառույցներում, ԱԺ-ում և այլ պետական հիմնարկներում կիրականացվեն թեստավորումներ, որպեսզի մեր քաղաքացիներն իմանան, որ պատահականության սկզբունքով ստիպված կլինեն թեստավորվել։ Սա նույնպես կբերի կանխարգելման, այսինքն՝ քաղաքացին, պաշտոնյան կամ ուսհաստատությունում սովորող աշակերտը կամ ուսանողը պետք է իմանա, որ պատահականության սկզբունքով կարող է ընտրվել»,-ասաց նա։
Հայկ Սարգսյանը նշեց, որ մեր քաղաքացիները կմտածեն արժե՞ օգտագործել թմրամիջոց, թե՞ ոչ․
«Հայտնաբերվելու դեպքում դա բացասական խնդիրներ կառաջացնի։ Հանձնարականը տրվել է ՆԳՆ-ին և Առողջապահության նախարությանը, և առաջիկայում կարգերը կսահմանվեն»,-ասաց Սարգսյանը։