Այսօր՝ ապրիլի 23-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները տաք հետքերով պարզել են Տիգրան Մեծ պողոտայում, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսի՝ վիճաբանության արդյունքում դանակահարված և Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը, ինչպես նաև պարզել են նրա հետ վիճաբանության մեջ մտած ու «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով դեպքի վայրից հեռացած ավտոմեքենայի համարանիշը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Պարզվել է, որ ավտոբուսի վարորդը եղել է 52-ամյա Վաչե Ռ․-ն , իսկ «Ford Fusion»-ի սեփականատերը հայտնել է, որ ինքը չի վարում ավտոմեքենան, այլ մեկ այլ քաղաքացի։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Էրեբունու ոստիկանները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։
Ոստիկանները պարզել են թիվ 38 երթուղու ավտոբուսի վարորդին դանшկահարած կասկածյալի ինքնությունը


Լրահոս
Արթուր Չախոյանը չի վիրավորել «թաղապետին»․ հայտարարություն
1
Մայիս,
2025 23:23
Ագազանգ. Մարտունու ԲԿ֊ի անորակ շինարարության «մանր» թերության շտկումն արժի 42 մլն դրամ. Անուշ Պողոսյան
1
Մայիս,
2025 21:36
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «Նորից Մարտունու ԲԿ ...