SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Պուշկինի 41 հասցեում գործող «Մամա Միա» ռեստորան են մտել տղամարդիկ և ծեծկռտուք է տեղի ունենում, իսկ քիչ անց կրկին տեղեկություն է ստացվել, որ Եկմալյան 1 հասցեի մոտ երկու հաղթանդամ տղամարդ հարձակվել են քաղաքացու վրա և ծեծի են ենթարկում նրան։
Քաղաքացիները մատնացույց են արել 2 տղամարդու և հայտնել, որ վերջիններս նշված հասցեում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ հայհոյանքներ են հնչեցրել և ծեծի են ենթարկել ՌԴ քաղաքացու։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված 2 քաղաքացիներին խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ պարզվել է, որ վերջիններս հանդիսանում են Երևանի բնակիչներ 41-ամյա Արսեն Դ․-ն և 44-ամյա Բորիս Ղ․-ն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս
Կադաստրի կոմիտեի պաշտոնյայի են ձերբակալել՝ կաշառքի գործով
22
Օգոստոս,
2025 22:05
Վտանգված է մեր Հռչակագիրը, շուտով թիվ 1 ահաբեկիչն այն դուրս կդնի Սահմանադրությունից
22
Օգոստոս,
2025 21:49
Վիճաբանություն՝ Արզական գյուղում. բժիշկները պայքարում են 25-ամյա երկու տղաների կյանքի համար
22
Օգոստոս,
2025 21:33
Հայկ Հովհաննիսյա՛ն, Ձեր ձեռքն արդարի արյան մեջ է․ Բագրատ Սրբազան
22
Օգոստոս,
2025 21:12
Այս իշխանության առաջին թշնամին երկրին ծառայություն մատուցած մարդն է․ Աբրահամյան
22
Օգոստոս,
2025 20:51
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը «Սրբազան պայքարի» գործով դատավարությանն ...