Հայ իշխանական պատգամավորները Վրաստանի զայրույթն են շարժել․ տուժելու է մեր տնտեսությունը


Հայ իշխանական պատգամավորները Վրաստանի զայրույթն են շարժել․ տուժելու է մեր տնտեսությունը
Նոյեմբեր 3 23:55 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Իշխող ուժի պատգամավորները Եվրանեսթի շրջանակներում կողմ են քվեարկել հակավրացական բանաձևի, որով հարցականի տակ է դրվում վրացական իշխանության լեգիտիմությունը։

Երևանում ընդունված բանաձևին հայ իշխանական պատգամավորների միանալը դժգոհություն է առաջացրել Վրաստանում։

Առանց այդ էլ, վերջին շրջանում վրացական կողմի հետ հարաբերություններն այնքան էլ բարիդրացիական չեն թվում՝ չնայած պատկան մարմինների հավաստիացումներին, թե ամեն ինչ կարգին է։

Դրա հետևանքները ոչ միայն քաղաքական են, այլև տնտեսական։ Վրաստանի հետ առևտրային և տնտեսական կապերի զարգացումը մեր պետության համար ունի ռազմավարական նշանակություն։ Վրաստանի տարածքով իրականացվում են տարանցիկ բեռնափոխադրումներ դեպի երրորդ երկրներ։

Բնականաբար, այս քայլերն ունենալու են հետևանքներ, ինչից տուժելու է մեր տնտեսությունը, ծանր կացության մեջ են հայտնվելու տնտեսվարողները»։