Անջատում եք զանգը հետ եք զանգում, ճշտվում․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է


Անջատում եք զանգը հետ եք զանգում, ճշտվում․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
Հունվար 28 16:03 2025

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է․

Զգուշացում․
 
Զանգում են ձեզ բջջային օպերատորի (էս պահին ռուսերեն ա, բայց հաստատ հայ օպերատոր էլ կգտնեն հետո), առաջարկում են հղումով անցնել, իբր գրանցվել 5G. Զանգում են հայկական համարից (համարի տերը տեղյակ էլ չի, կեղծվում է զանգը)։
 
Կարճ ասած, նման դեպքերում հիշում եք. եթե ձեզ ինչ-որ բան են առաջարկում լրացնել, կամ կոդ տրամադրել, ավել պակաս տվյալ են ուզում, անում եք հետեւյալը.
 
Անջատում եք զանգը հետ եք զանգում, ճշտվում