«Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Անահիտ Ավանեսյանը մի հրապարակում է արել, որտեղ ցույց է տվել ի դեմս իրեն` կառավարության բարիդրացիական վերաբերմունքը Սևանի հոգեկան առողջության կենտրոնի պացիենտների հանդեպ․ նրանք զբոսնել էին Դիլիջանում։ Տիկին նախարարը անտեղյակ է, որ «նախկինների» օրոք այսպիսի զբոսանքները եղել են պարբերաբար, պացիենտների համար կազմակերպվել են մշակույթային միջոցառումներ` թատրոններ, համերգներ, ցուցահանդեսներ, ինչպես նաև գործել են տարբեր խմբակներ` պացիենտների օրը հետաքրքիր դարձնելու համար։ Պարզապես «նախկինները» դա չեն համարել համացանցային իրադարձություն և պացիենտների մասնակցությամբ նախընտրական ռիլեր չեն նկարահանել` ասելով՝ «տեսեք՝ մենք ինչ լավն ենք»։
Հ.Գ. Նախկինները մեղավոր չէին, որ այլ արժեհամակարգ ունեին ...»