Վաղը Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում


Վաղը Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում
Դեկտեմբեր 17 12:24 2024

Դեկտեմբերի 18-ին Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 25-30մ/վ, Շիրակում, Կոտայքում և Վայոց ձորում՝ 5-20մ/վ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Արարատյան դաշտում և Երևանում ուժեղ քամիներ չեն կանխատեսվում։