ՀՀ ներկայիս վարչապետը պետական դավաճանություն է գործել, իսկ դավաճանները պետք է պատժվեն. Ջուլֆալակյան


ՀՀ ներկայիս վարչապետը պետական դավաճանություն է գործել, իսկ դավաճանները պետք է պատժվեն. Ջուլֆալակյան
Հոկտեմբեր 13 10:16 2025

 

Ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրում է. «Ձևավորվող քաղաքական նոր ուժերին…

 

Թույլ մի՛ տվեք, որ քպ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի հանրության ականջների համար:

 

Մի՛ կաշկանդվեք ճիշտը բարձրաձայնել/կրկնել:

 

Հիշեցման կարգով՝ շատ կարևորի մասին…

 

Իշխանության գալուց հետո առաջին իսկ քայլով քպ-ն հարվածել է ՀԱՊԿ-ին

(10 հուլիս, 2018թ – Խաչատուրովի հետկանչը…):

 

Հայտարարել է, որ Արցախի հարցով բանակցությունները սկսում է սեփական զրոյական կետից։

 

ԵԱՀԿ Մինսկի խումբը պատասխանել է, որ նման բան իրենց հետ համաձայնեցված չի եղել։

 

քպ-ն մերժել է կարգավորման շուրջ Մինսկի խմբի առաջարկները

 

միակողմանիորեն փորձել է փոխել բանակցությունների ձևաչափը՝ պահանջելով Արցախը դարձնել բանակցային կողմ

 

ապա սկսել է առանց միջնորդ բանակցել Ադրբեջանի հետ

 

Պատերազմը սկսվելուց հետո Ռուսաստանն առաջարկել է հոկտեմբերի 6-ին կանգնեցնել այն անհամեմատ ավելի լավ պայմաններով, քան ստացանք նոյեմբերի 9-ին: Եվ իհարկե, առանց զոհերի նման թվի…։

Պատուհասը մերժել է այդ առաջարկը (անձամբ է խոստովանել ԱԺ ամբիոնից):

 

Ամբողջ 44-օրյա պատերազմը վարվել է սխալների, ստի և մանիպուլյացիայի միջոցով՝ խախտելով հաղթական պատերազմ վարելու բոլոր կանոնները (պառակտման սերմանում, բանակի կազմաքանդում, համալրման դադարեցում…):

 

2020թ Նոյեմբերի 9-ի հրադադարը ստացվեց հենց Ռուսաստանի միջնորդությամբ, որից հետո պահեցինք թեկուզ և փոքր, բայց Արցախի մի մասը՝ հետագայում կարգավիճակ ստանալու հնարավարությամբ

 

Ապա 2022թ հոկտեմբերի 6-ին հանցագործը գնաց Պրահա և հրաժարվեց Արցախից՝ ճանաչելով այն Ադրբեջանի մաս (Շառլ Միշելի և Մակրոնի մասնակցությամբ)։

 

Կրեմլից միանգամից հայտարարել են, որ դա անակնկալ էր, և իրենք տեղյակ չեն եղել հայկական կողմի նման ծրագրի մասին:

 

Պարզ է, որ ՀՀ իշխանության այդ քայլից հետո ոչ մի երկիր չէր կարող կանգնել Արցախի կողքին, երբ Արցախի օրինական տերը՝ Հայաստանը, հրաժարվել էր վերջինից:

 

Մեղադրել Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային կամ այլ ուժերի մեզ չօգնելու մեջ ուղղակի մանիպուլյացիա է քպ-ի և նրա աջակիցների կողմից:

 

Վերադառնանք պատուհասին.

 

Երբ ՀՀ վարչապետը, ով պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարն է, կրկին ԱԺ ամբիոնից հայտարարում է,որ «Արցախը թոկ էր՝ Հայաստանի վզից գցած», և նա այդ թոկը կտրել է… դա ինքնախոստովանություն է:

 

Երբ հարցին, թե հնարավորության դեպքում այլ կերպ կվարվե՞ր, պատասխանում է «ոչ, նույնությամբ կկրկնեի»…

դա ևս ինքնախոստովանություն է:

 

Խոստովանություն Արցախը հանձնելու մասին:

 

ՀՀ ներկայիս վարչապետն իր քպ-ով Արցախի/Հայաստանի հանդեպ պետական դավաճանություն է գործել: Իսկ դավաճանները պետք է պատժվեն:

 

Այլ տարբերակ ուղղակի չի կարող լինել»։