Armlur.am-ը գրում է. «Վերջին շրջանում վարորդները բողոքում են, որ ավտոմեքենայի վառելիքը թանկացել է՝ օրինակ բերելով հեղուկ գազը։
Բանն այն է, որ գրեթե մեկ-երկու շաբաթում հեղուկ գազի արժեքը կրկնակի թանկացել է՝ դառնալով 200-220 դրամ։ Այժմ պնդում են, որ այն աստիճանաբար իջնում է, 160-170 դրամ է դարձել, սակայն համեմատելով նախորդ տարվա գնի հետ՝ նշում են, որ, միևնույնն է, թանկ է։
«Ժողովուրդ» օրաթերթը, ուումնասիրելով վիճակագրական կոմիտեում առկա տվյալները, համոզվեց, որ գնաճն ավելի բարձր է եղել քան ակնկալվում էր։
Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1-0.7%-ով, այդ թվում համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է ք.
Հրազդանում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.3%-ով:
Բենզինի և դիզելային վառելիքի գները 2025թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել են 4.4% և 3.9%-ով:
2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 1.1%
գնանկում և դիզելային վառելիքի՝ 1.5% գնաճ, իսկ 2024թ. դեկտեմբերի համեմատ` համապատասխանաբար
0.1% գնանկում և 3.2% գնաճ:
2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հեղուկ
ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) 15.2%, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ 1.8% գնանկում․ ընդ
որում, 2025թ. սեպտեմբերին հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) միջին ամսական գինը
կազմել է 193.6 դրամ»։