Փաշինյանը ՀՀ նախկին ղեկավարներին մեղադրում է օտար երկրների շահերին ծառայելու մեջ (Տեսանյութ)


Փաշինյանը ՀՀ նախկին ղեկավարներին մեղադրում է օտար երկրների շահերին ծառայելու մեջ (Տեսանյութ)
Հոկտեմբեր 13 10:22 2025

Փաշինյանի թեման կրկին նախկին ղեկավարներն են։ Այս անգամ էլ հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ ՀՀ երեք նախկին ղեկավարները կյանքի չեն կոչել Արցախի հարցի իրենց նկարագրած լուծումները։

Հարցին ինքն էլ պատասխանում է․ «Կարող է երկու տարբերակ լինել։ Առաջին՝ ցուցաբերել են հանցավոր անգործություն, գուցե, ծառայելով ոչ թե ՀՀ-ի, այլ օտար երկրների շահերին՝ մեզ զրկելով Ղարաբաղի հարցի հոյակապ լուծումից։

Երկրորդ, որ նրանց կողմից նկարագրվող այդ հոյակապ լուծումները պարզապես մտավարժանքի վրա հիմնված քաղաքական խաբեություն են և դրանց իրագործումը երբեք էլ հնարավոր չի եղել։ Ուրիշ տարբերակ պարզապես չկա»։