Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց


Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց
Դեկտեմբեր 17 09:38 2024

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Մարտունիի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: