Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Սևանում և հարակից գյուղերում հորդառատ ձյուն է տեղում։
Ձյան շերտը ամբողջովին ծածկել է մեքենաները, իսկ ճանապարհները ծածկված են մերկասառույցով։
Հիշեցնենք, որ այսօր ձյուն է տեղացել Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի (Բյուրական, Օհանավան բնակավայրերի հատված), Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում:
Աբովյանի, Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։
Մանրամասները՝ տեսանյութում։