Մենք խաղաղությանը դեմ չենք, դեմ ենք Նիկոլ Փաշինյանին, քանի որ նա է պատերազմ ու արտաքին ռիսկերի մեծացում բերում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը հոգեբանական տրյուկ է անում՝ ասում է ինձ ընտրել է ժողովուրդը, ուրեմն եթե դեմ ես ինձ՝ դեմ ես ժողովրդին։
«Չէ, ժողովրդին դեմ չենք, որովհետև դու ընտրվել ես ուրիշ խոստումներով և քեզ ընտրել է ժողովրդի միայն 27-28 տոկոսը։
Ասում է՝ դեմ ես ինձ, ուրեմն դեմ ես խաղաղությանը․ չէ, դեմ ենք քեզ, բայց խաղաղությանը դեմ չենք։ Փաշինյանն ինչ անում է, անում է ադրբեջանական պարտադրանքով»,-հավելեց նա։