Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը Շարմ էլ Շեյխում զրուցել են


Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը Շարմ էլ Շեյխում զրուցել են
Հոկտեմբեր 13 15:20 2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում ընթացող խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում զրուցել են։

 

Հիշեցնենք՝ Փաշինյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով Շարմ Էլ Շեյխ քաղաքում մասնակցում է Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։

 

Դոնալդ Թրամփի և Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հրավերով Եգիպտոս է մեկնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։