«Իմ ֆերմայում և ամբողջ Հայաստանում հիմա վխտում է դաբաղ համաճարակը»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ֆերմեր Վրույր Այվազյանը;
Նա ասաց, որ 8-րդ օրն է փորձում են պայքարել համաճարակի դեմ և արդեն 300 հազար դրամ է վճարել դեղերի համար, ինքն է անձամբ բուժումը տանել և կարծես հիվանդությունը հետ է քաշվում։
«Ոչ նախկին գյուղատնտեսության նախարարությունը, ոչ ներկայիս էկոնոմիկայի նախարարությունը երբեք չի ասել՝ բարև ֆերմեր, ոնց ես, եթե հարցնեին՝ կասեյի, որ լավ չեմ»,-ասաց ֆերմերը։
Նա նաև քաղաքացիներին հորդորեց զգույշ լինել, քանի որ դաբաղը մսի և կաթի միջոցով անցնում է մարդում, և պետք է երկու սննդամթերքն էլ երկար ջերմային մշակման ենթարկել։
«Բայց ես այս սարից ուզում եմ ասել, բաև Եկոնոմիկայի նախարարություն, ո՞նց ես»,-պատկան մարմնին դիմեց Վրույր Այվազյան