Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը մոտ 2 ժամ է՝ պտտվում է ՀՀ տարածքում, ինքնաթիռում 117 ուղևոր կա


Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը մոտ 2 ժամ է՝ պտտվում է ՀՀ տարածքում, ինքնաթիռում 117 ուղևոր կա
Դեկտեմբեր 12 14:55 2024

Երևան-Նիժնի Նովգորոդ թռիչքը («Շիրակ ավիա») մոտ 2 ժամ է, ինչ պտտվում է ՀՀ տարածքում, տեղեկանում ենք Flightradar–ից:

 

«Խնդիրը կապված է փքման համակարգի հետ, որը բարձրություն հավաքելու համար է։ Լուրջ խնդիր չէ։ Անձնակազմի հետ կապի մեջ ենք։ Հիմա օդանավը պտտվում է, որ բավական քանակությամբ վառելիք սպառի, որպեսզի վայրէջքի համար բավարար քաշ ունենա և անվտանգ իջնի «Զվարթնոցում»,- Armenia Sputnik-ին ասաց «Շիրակ ավիայի» գլխավոր տնօրեն Լևոն Քարամյանը։

Ինքնաթիռում կա 117 ուղևոր։

 

Նա վստահեցրեց, որ պահեստային ինքնաթիռը սպասում է օդանավակայանում` նոր անձնակազմով, ուղևորներին անվտանգ տեղափոխելու համար։