2024 թվականին Երևանում շների համար նախատեսված 4 նոր զբոսայգի է կառուցվել: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Կոմիտասի, Դավիթ Անհաղթի, Մինաս Ավետիսյանի, ինչպես նաև Քանաքեռ ՀԷԿ զբոսայգիներում կենդանիներին հատկացված տարածքները կահավորվել են մեծ և փոքր շների համար նախատեսված խաղասարքերով:
Մայրաքաղաքում այս պահին շների 7 զբոսայգի կա: Այդ ուղղությամբ շինարարություն է ընթանում նաև Նոր Նորք և Էրեբունի վարչական շրջաններում:
Ավելին՝ տեսանյութում։