Նախկին ոստիկանապետն ու Արաբկիրի բաժնի նախկին պետը դիմել են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին․ Shamshyan.com


Նախկին ոստիկանապետն ու Արաբկիրի բաժնի նախկին պետը դիմել են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին․ Shamshyan.com
Մայիս 31 21:47 2023

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը և ոստիկանության Արաբկիրի բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Արման Պապյանը դիմում են ներկայացրել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին, որպեսզի աշխատանքի անցնեն Ս. Խաչատրյանի ղեկավարած կառույցում:

 

 

 

Գ. Ղուկասյանը տարիներ առաջ է ազատվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնից, իսկ Ա. Պապյանը երեկ՝ ​ ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով ազատվել է աշխատանքից: Ու հիմա նրանք սպասում են Սասուն Խաչատրյանի որոշմանը:

 

Գ. Ղուկասյանը դիմում է ներկայացրել հակակոռուպցիոն կոմիտեի ​բաժիններից մեկի ​պետի, իսկ Ա. Պապյանը՝ տեղակալի պաշտոնի համար: