Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան․ Շարմազանով


Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան․ Շարմազանով
Մայիս 12 09:45 2025

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան։

1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտավ հայկական կողմից պարտադրված զինադադարը: Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարները կնքեցին զինադադարի պայմանագիր:

Հայկական կողմերի վճռականությունն ու միասնականությունը ստիպեցին Ադրբեջանին ստորագրել զինադադար:

Բայց նիկոլիստները ջնջեցին մեր հաղթական դիրքերն ու այսօր 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում, որն իրականում Հայաստանի ադրբեջանացում է նշանակելու։

Ու՞ր էինք, ուր հասանք…»։