Փրկարարները Դեբեդից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու դին


Փրկարարները Դեբեդից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու դին
Մայիս 9 20:16 2025

Մայիսի 9-ին, ժամը 16։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ որոնողական աշխատանքներ իրականացնող փրկարարները գետում դի են նկատել։

Փրկարարները ժամը 18։59-ին Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ին ավտոմեքենայով գետն ընկած տղամարդու դին։