ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանից քաղաքացիները պահանջում են, թե ինչու օրենսդրական փոփոխություն չեն առաջարկում, որ բարձրագույն պաշտոնատար անձանց հոգեբուժական բժշկական քննության ենթարկեն ու պարբերաբար նման պահանջով առաջնորդվեն։
«Բերեք գնահատենք՝ ո՞րն է ավելի արդար պահանջ՝ օրենսդրական նախաձեռնություն անելը՞, թե՞ արդարադատության ֆունկցիան վերցնելը, ինձ թվում է՝ օրենսդրական նախաձեռնություն անելը»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։
Մինասյանի խոսքով՝ կոռուպցիան, որը իշխանության բնական ու տրամաբանական ծնունդն է, չի կարող կպնել ընդդիմությանը։
«Ընդդիմության ու կոռուպցիայի միջև կապն ուղղակի աբսուրդ է»,- ընդգծեց «Հայաստան» խմբակցության քարտուղարը։