Ցեղասպանության ճանաչումն օդի մեջ բան չի տալիս մեզ՝ բացի բարոյական շոյվածությունից. Սինանյան


Ցեղասպանության ճանաչումն օդի մեջ բան չի տալիս մեզ՝ բացի բարոյական շոյվածությունից. Սինանյան
Մայիս 31 13:45 2023

Ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվել է։ Ցեղասպանության փաստը պետք է ուղղակիորեն կապվի մեր ժողովրդի այն հատվածի անվտանգության հետ, որը մնացել և ապրում է իր հայրենի պատմական հողի վրա, ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

 
 

«Այսինքն՝ ոչ թե պետք է ասենք Ցեղասպանություն է եղել և դուք ճանաչեք, այլ պետք է ասենք՝ Ցեղասպանություն է եղել և կարևոր է ճանաչելը, քանի որ եթե դուք չեք ճանաչում, Ցեղասպանություն իրագործողները կարող են դա անել նաև Արևելյան Հայաստանի բոլոր տարածքների նկատմամբ։

Ցեղասպանության ճանաչումն օդի մեջ բան չի տալիս մեզ՝ բացի բարոյական շոյվածությունից։ Մենք պետք է դա կապենք այսօրվա մեր անվտանգության հետ», - ասաց Սինանյանը։

Նա ասաց, թե մեծ ջանքեր են ներդրվում Ցեղասպանության ճանաչման հարցում, ինքն էլ Հայ դատի գրասենյակի հետ մեծ աշխատանք է կատարել.

«Բայց միշտ ասել եմ, որ կապը չեմ տեսնում։ Միշտ ասել եմ՝ եղբա՛յր, կապեք մեր այսօրվա անվտանգային խնդիրների հետ»։