Նիկոլը գրեթե սենսացիոն հայտարարություն է արել՝ հավաստիացնելով, որ Երևանը պատրաստ է ընդունել ՀԱՊԿ առաքելությունը սեփական տարածքում: Ըստ Նիկոլի՝ Երևանն արդեն նախանշել է իր ցանկությունների կամ անհանգստություների շրջանակը, և Հայաստանը ցանկանում է, որ այդ առաքելությունը լինի արդյունավետ, քանի որ դա կարևոր է թե՛ Հայաստանի ու տարածաշրջանի, թե՛ՀԱՊԿ-ի համար: «ԵՄ առաքելությունը դնել նույն հարթության մեջ ՀԱՊԿ առաքելության հետ՝ չի կարելի, հետևաբար՝ մեր ակնկալիքները ՀԱՊԿ-ի առաքելությունից պիտի շատ ավելի բարձր լինեն, քան ԵՄ առաքելությունից»,-հայտարարել է Նիկոլը՝ մատնացույց անելով ղազախական իրադարձությունների ընթացքում Հայաստանի կեցվածքը:
Հարց է առաջանում՝ իր այս հայտարարություններով Նիկոլը «կանաչ լո՞ւյս է վառել» ՀԱՊԿ-ի առաջ՝ հասկանալով այդ առաքելության կարևորությունը նոր պայթյուն թույլ չտալու հարցում, թե՞ առերևութաբար «այո» ասելով Մոսկվային՝ նոր պահանջներ է առաջ քաշել՝այնպիսի պահանջներ, որոնք Մոսկվան գուցե և չկարողանա կամ չցանկանա կատարել: Հայտարարելով, որ ԵՄ առաքելությունից սպասելիքները շատ ավելի նվազ են, քան ՀԱՊԿ առաքելությունից, Նիկոլը, ըստ էության, հասկացրել է, որ եթե պետք լինի կրակել, ապա ՀԱՊԿ-ի զինվորի ձեռքը, ինչպես ասում են, չպետք է դողա:
Մոսկվաից պարբերաբար ու տարբեր մակարդակներով հնչում են հայտարարություներ՝ փաստող այն մասին, որ այնտեղ անհամբերությամբ են սպասում Նիկոլի «կանաչ լույսին»: Արդյոք այս վեջին հայտարարությունները Կրեմլում կհամարվե՞ն այդպիսին, թե՞ հասկանալով, որ ՀԱՊԿ-ը չի կարող պարզապես լուռումունջ վկայի կամ փաստերի արձանագրողի դերում հայտնվել՝ ստիպված լինելով հարկ եղած դեպքում և գործողություն իրականացնել՝ Ադրբեջաական բանակին զսպող, կնախընտրեն չմեկնաբանել Նիկոլի հայտարարություններն ու չշտապել Հայաստան առաքելություն ուղարկելու հարցում: Ի դեպ՝ ռուսաստանյան փորձագիտական դաշտում կա կարծիք, որ իրականում Հայաստանի այս պասիվ կեցվածքը ՀԱՊԿ-ի հարցում ձեռնտու է նաև Մոսկվային, որի համար ներկա փուլում ցանկալի չէ փչացնել հարաբերութունները թուրք-ադրբեջանական տանդեմի հետ:
Արդոք այս տեսակետը հիմնավո՞ր է…










