Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանին այսօր կրկին հարցաքննության են կանչել։ Այդ մասին փաստաբան Սերգեյ Հարությունյանն է հայտնել։
«Այսօր կրկին Բագրատ Սրբազանի հետ Քննչական կոմիտեում հարցաքննության էինք:
Քանի դեռ իրավապահ համակարգը նմանատիպ փութաջանությամբ լծված է քաղաքական հետապնդումներ իրականացնելուն, անազատության մեջ գտնվող անմեղների թիվը շատանալու է, իսկ իրական հանցագործներինը` քչանալու...»,- գրել է փաստաբանը։










