Փորձագետներն ահազանգում են, որ Հայաստանի վրա արևմտյան ճնշումները հետզհետե անտանելի են դառնում. ԱՄՆ-ն Հայաստանից պահանջում է միանալ հակառուսական պատժամիջոցներին: Ըստ տեղեկությունների՝ հարցը հրատապ կարգով քննարկման առարկա է դարձել հայ և ամերիկացի բարձրաստիճան պետական պաշտոնաների միջև կայացած հանդիպումների ընթացքում:
Հետաքրքիր է, որ ճնշումներ բանեցվում են հենց մեզ վրա՝ իսկ ահա Ադրբեջաի մասով նմանբովանդակ տեղեկություններ կարծես թե չեն ստացվում՝ չնայած ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ կարևոր գործառույթ է Ադրբեջանն իրականացնում՝ օգնելով ռուսներին շրջանցել պատժամիջոցներն ու սեփական էներգակիրների անվան տակ ռուսական էներգակիրներ մատակարարել Եվրոպային: Ակնհայտ է, որ երկակի ստանդարտների հետ գործ ունենք, և գուցե Նիկոլի «ժողովդավարության բաստիոնը» օվկիանոսից անդին ընկալվում է հենց հակառուսականության կոնտքեսքտում, իսկ ահա «բռնապետ» Իլհամին միայն խրախուսում են՝ «թոզ փչելու» բոլորի աչքերին:
Բայց սա հարցի մի կողմն է միայն, իսկ մյուս կողմն ուղղակիորեն վերաբերում է Նիկոլի անձնական շահերին. եթե Նիկոլը հնազանդորեն կատարի Արևմուտքի պահանջը, ապա բացի այն, որ վերջնականապես կխորտակի հայ-ռուսական հարաբերություները՝ դրանից բխող նաև անվտանգային հետևանքներով, դեռ մի բան էլ այնպիսի վնաս կհասցնի տնտեսութանը, որ պարբերաբար արտաբերվող լոլոները՝ տնտեսական աճի մասին, վերջնականպես կկորցնեն իրենց ուժը, ու Նիկոլը կզրկվի իր քաղաքական կարևոր «կռվանից»՝ տնտեսական աճի մասին քիչ թե շատ համոզիչ մուտիտներից: Բացի սա՝ Մոսկվան կարող է ավելի վճռականորեն գործել Նիկոլի դեմ՝ ստեղծելով նրա համար ներքաղաքական դաշտում շատ լուրջ պրոբլեմներ:
Այնպես որ՝ Նիկոլի վիճակը հիմա բացարձակապես նախանձելի չէ. այն ավելի վատ է, քան Հայաստանի ընդհանուր վիճակը, քանի որ կարող է ծագել իշխանության կորստի խնդիր, իսկ դա մի սպառնալիք է, որը Նիկոլի համար ամենասարսափելին է հատկապես այն դեպքում, եթե Արևմոտքը որոշի նրան, այնուամենայնիվ, չհյուրընկալել՝ ասենք ոչ բավարար հակառուսական վարք ցուցաբերելու պատճառաբանությամբ:










