Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է ,Երևանը և Բաքուն պետք է խաղաղության պայմանագիր ստորագրեն. Ալիև


Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է ,Երևանը և Բաքուն պետք է խաղաղության պայմանագիր ստորագրեն. Ալիև
Հունվար 28 16:47 2023

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը պետք է խաղաղության պայմանագիր ստորագրեն հարաբերությունները կարգավորելու համար։

«Հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, այս հակամարտությունն արդեն լուծված է»,- հայտարարել է Ալիևը՝ Բաքվում Եգիպտոսի նախագահ Աբդուլ Ֆաթթահ աս-Սիսիի հետ բանակցություններից հետո համատեղ հայտարարությամբ։

 

Ալիևը նշել է`դեռ չի հաջողվել հասնել խաղաղության:

 

«Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը կհանգեցնի խաղաղության ձեռքբերմանը: Մենք արել ենք մեր առաջարկները և, ինչպես նախկինում, կարծում ենք, որ խաղաղության պայմանագիրը պետք է անպայման ստորագրվի, հակառակ դեպքում ռիսկերը մեր տարածաշրջանում կարող են մեծանալ»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։