«Ես նայում, նայում եմ, չեմ տեսնում ձեր բերած խաղաղությունը»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։
Նա նշեց, որ ոչ թե իր միտքը, հոգին է կույր կամ չի ուզում խաղաղություն, այլ Նիկոլ Փաշինյանը չի բերել խաղաղություն։
«Ես նայում եմ ու տեսնում եմ՝ դուք ճանաչել եք Արցախն Ադրբեջանի կազմում, որևէ քննարկում չունեք արցախահայության իրավունքների մասին, անխոչընդոտ ճանապարհ եք ամրագրել Ադրբեջանի համար, տեսնում եմ Բաքվում ընթացող դատավարություններ, գերիների առկայություն, օգոստոսի 8-ից հետո Ալիևը մեր հասարակությանը հիվանդ է ասում... Չեմ տեսնում անվտանգության երաշխքիներ, մեխանիզմ։ Սա ուղղակի նախընտրական քարոզարշավ է , ուրիշ որևէ բան սա չի նշանակում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը օգոստոսի 18-ին ավատել է խաղաղության մասին՝ իր ուղերձում։
«Մենք քարոզարշավ չենք անում, մենք էդ լավ բանն ենք անում»,- նշեց նա։
Աննա Գրիգորյանն արձագանքեց. «Դուք ստացել եք Թրամփի հետ նկար, թուղթ, որի վրա գրված է խաղաղության պայմանագիր, բայց չեք ստացել իրողություններ, որոնք կարող էին նշանակել խաղաղություն՝ գերիների վերադարձով, տարածքների դեօկուպացիայով։
Դուք չեք կարող խաղաղության բերել այն պայմաններում, երբ պատերազմ եք բերել, ողբ եք բերել, հիմա սովորական քարոզչություն է»։
Փաշինյանն ասաց. «Ես բերել եմ իրական անկախություն, իրական պետականություն, այն ապագան, որի մասին մենք բոլորս մտածում էինք՝ երնեկ կլինի՞, թե, ոչ, այդ ապագան բերել եմ այսօր, այդ խաղաղությունն այսօր է։
Ողբը կապել էիք՝ Կիրանցը չի լինելու։ Ասում եմ՝ Կիրացն այսօր ցուցադարական բնակավայր է։ Խաղաղությունն արդեն եկել է։ Թռնեք վերև, իջնեք ցած՝ խաղաղությունը հաստատված է։ Դուք խնդիր ունեք հաստատված խաղաղությունը քայքայել։ Ես դա ձեզ թույլ չեմ տա, չերազեք նույնիսկ։ Ուզում եք թռեք վերև, իջեք ցած, ինչ ուզում եք արեք, եթե սպառնալու տեղ էլ կա, կսպառնամ էլ այն դեպքերում, երբ բանը հասնի Հայաստանի պետական շահերին, պետական անվտանգությանը։ Ով որ Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը սպառնում է, ես իրեն նենց կսպառնամ, որ ճնշումը կբարձրանա»։